|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարար Հ. Մյոլռինգի հետ: Արմեն Աշոտյանն ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները և գերմանացի գործընկերոջը հրավիրել մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին:
ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին կենտրոնին աջակցություն ցուցաբերելու համար: Աշոտյանն առաջարկել է մի շարք նոր ծրագրեր, մասնավորապես Գերմանիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության թվայնացման նախագիծ:
Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Մագդեբուրգի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների ռեկտորների հետ: Քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես համաձայնագիր է ստորագրվել Մագդեբուրգի համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև, որով նախատեսվում են երիտասարդ դասախոսների և բժիշկների փոխանակման ծրագրեր: