Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
F-16 կործանիչները, եթե նույնիսկ արեւմտյան երկրները դրանք մատակարարեն Ուկրաինային, չեն կարողանա փոխել իրավիճակը մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ին։
Երկրի ղեկավարը Տորժոկ աշխատանքային այցի ընթացքում զրույց է ունեցել ռազմական օդաչուների հետ։
Նա ընդգծել է, որ եթե այդ կործանիչները մեկնարկեն երրորդ երկրների տարածքից, ապա դրանք կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի համար։ Բացի այդ, ըստ նախագահի, F-16-ին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ Կիև առաքված մյուս արևմտյան տեխնիկաներին. Ռուսաստանը կոչնչացնի դրանք:
«Մենք կոչնչացնենք նրանց ինքնաթիռներն այնպես, ինչպես այսօր ոչնչացնում ենք տանկերը, զրահատեխնիկաներն ու այլ սարքավորումները, ներառյալ բազմակի հրթիռային համակարգերը:
Իհարկե, եթե դրանք օգտագործվում են երրորդ երկրների օդանավերից, ապա դրանք մեզ համար օրինական թիրախ են դառնում, որտեղ էլ որ լինեն»,- հավելել է նախագահը։