Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդենիսի ավագանու ընդդիմադիր՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների թեկնածու Ահարոն Խաչատրյանն ընտրվեց Վարդենիս համայնքի ղեկավար՝ հայտնում է Yerkir.am-ը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու չառաջադրեց և բացատրեց, որ իրենք այսօր արտահայտում են վարդենիսիների իրական ցանկությունները և տրամադրությունները։
Այսուհանդերձ, նրանք դեմ քվեարկեցին Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը, բայց քանի որ նրանց ձայներն ավելի քիչ էին, քան ընդդիմությանը, Ահարոն Խաչատրյանն ընտրվեց Վարդենիսի համայնքապետ։
Ավագանու ՔՊ-ական անդամ Մանուչարյանն ասաց, որ իրենց առաքելությունն ավարտվել է և դուրս եկան։
ՔՊ-ի համայնքապետի նախկին թեկնածու Արամ Մելքոնյանն ասաց, որ իրենք պարտավոր են Վարդենիս համայնքի յուրաքանչյուր բնակչի առջև, դրա համար ներկայացել են արտահերթ նիստին։ Նա հայտարարեց, որ իրենք շարունակելու են մասնակցել ավագանու նիստերին և կատարելու են իրենց աշխատանքը։
Նշենք, որ նախկին ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն Արամ Մելքոնյանն էր, որը, սակայն, ավելի քիչ ձայն հավաքեց, քան ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածուն, և բազմաթիվ հրահրումներից հետո ՔՊ-ն հասավ նրան, որ դատարանի որոշմամբ համայնքի ղեկավարի ընտրության նոր նիստ հրավիրվեց։
Մանրամասն՝ տեսանյութում․