Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդենիսի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ ընտրվեց «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանը։ Ընտրությունից հետո, մինչ նիստի ավարտը, պարտված ՔՊ-ն հեռացավ սենյակից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5: Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել: Դեկտեմբերի 30-ին ավագանու նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը, որին այդպես էլ նախկին համայնքապետը՝ իշխանության ներկայացուցիչը, չհանձնեց կնիքն ու բանալիները։
ՔՊ-ն վիճարկել էր ավագանու նիստում համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը՝ միաժամանակ պահանջելով նաեւ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Վարչական դատարանը փետրվարի 2-ին մասնակի բավարարել էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ ՔՊ-ի ներկայացրած հայցը՝ անվավեր համարելով վճիռը` Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին ընտրելու վերաբերյալ ավագանու որոշումը, իսկ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասով հայցադիմումը՝ մերժել։