կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 12:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը 7 օրում որոշումը կկայացնի, այն ժամանակ նոր կբարձրանանք շենք․ Վարդենիսի համայնքապետ

Դատարանը 7 օրվա ընթացքում որոշումը կայացնելու է, երբ որ որոշումը կայացրեց, այն ժամանակ նոր մենք կբարձրանանք շենք, մեր անելիքները կանենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Վարդենիսի նորընտիր ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը համայնքապետարանի բակում երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում։

«Եթե ավագանու ՔՊ-ական անդամները մասնակցեն ավագանու նիստերին, մենք մեծ սիրով կաշխատենք իրենց հետ»,-ասաց համայնքապետը։

Նշենք, որ Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետը երդվեց համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկանները ավագանու անդամներին թույլ չտվեցին ներս մտնել համայնքապետարան։

Ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել, նաև դիմել են վարչական դատարան՝ չեղարկելու համայնքապետի ընտրության արդյունքը։

Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկացնելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին և անցկացրին երդմնակալությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․