Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը երդվեց համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկանները ներս չէին թողնում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Արարողակարգային նիստն իրավազոր էր, քանի որ ներկայացել և գրացվել էին ավագանու անդամների կեսից ավելին։
Հնչեց օրհներգը և Ահարոն Խաչատրյանն արտաբերեց երդման տեքստը, ապա հանդես եկավ ելույթով։
Նշենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։
Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած համայնքապետի ընտրությունների արդյունքները։
Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկացնելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին և անցկացնում են։
Մանրամասն՝ տեսանյութում․