Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար ավելի կարևոր են, քան Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը․ գրում է Strana.ua-ն։
Նա քննադատել է Թուրքիային այն բանի համար, որ հրաժարվում է օգնել Մարիուպոլից մարդկանց նավերով դուրս բերել, թեև քաղաքում կան նաև Թուրքիայի քաղաքացիներ։ Վերեշչուկի խոսքով՝ «թուրքերը չեն համաձայնել»։ Ըստ նրա՝, թուրքական իշխանությունների համար, «երևում է, իրենց քաղաքացիներն այնքան կարևոր չեն, որքան Ռուսաստանի հետ հարաբերությունները»
Վերեշչուկն ափսոսանք է հայտնել, որ «այն պետությունները, որոնց քաղաքացիները տառապում են, չեն կարող կոշտ դիրքորոշում որդեգրել հումանիտար միջանցքների նկատմամբ»։ «Ստացվում է, որ դժվար է հաջողության հասնել ոչ թե խոսքով, այլ գործով, պաշտպանել նրանց, ովքեր քեզ հետ արյունակից են և նույն անձնագիրն ունեն»,- ասել է Վերեշչուկը։