|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բրիտանական իշխանությունները երկու ռազմանավ են ուղարկել Լա Մանշ՝ Փարիզի կողմից Ջերսի կղզու շրջափակման սպառնալիքների ֆոնին՝ ձկնորսական գոտիների շուրջ տարաձայնությունների պատճառով:
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ HMS Severn և HMS Tamar նավերը կղզի են ուղարկվել «իրավիճակը վերահսկելու համար»:
Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ ռազմանավերը նշված տարածք կժամանեն հինգշաբթի:
Ջերսին գտնվում է Մեծ Բրիտանիայի ափերից 161, իսկ Ֆրանսիայից՝ 22 կմ հեռու:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ջերսիի աշխատակազմի ղեկավար Ջոն Լե Ֆոնդրեի հետ զրուցել է «կղզուն անսասան աջակցության վերաբերյալ»: Նա նշել է, որ Ջերսիի և Ֆրանսիայի միջև անհրաժեշտ է երկխոսություն ձկնորսական տարածքների վերաբերյալ:
Ֆրանսիան նախկինում մեղադրել էր Մեծ Բրիտանիային Ջերսի նահանգում ձկնորսության սահմանափակումներ մտցնելու մեջ, ինչը «հակասում է Brexit-ի համաձայնագրի պայմաններին»:
Ջերսիին պատկանում է բրիտանական թագին, բայց Մեծ Բրիտանիայի մաս չէ: Ջերսիի պաշտպանությունը Լոնդոնի պատասխանատվությունն է:
Միևնույն ժամանակ, Ջերսին ունի իր սեփական խորհրդարանը: Ջերսիի ենթակայության տակ կան նաև մի քանի փոքր կղզիներ: Կղզու բնակչությունը գերազանցում է 100 հազար մարդը: