|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Մարիուպոլ, որտեղ ծանոթացել է քաղաքի մի շարք հաստատությունների եւ զրուցել տեղի բնակիչների հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը Մարիուպոլ է մեկնել ուղղաթիռով։ Նա մեքենա վարելով շրջել է քաղաքի մի քանի շրջաններով՝ կանգառներ կատարելով։ Այցի ընթացքում փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը նախագահին մանրամասն զեկուցել է քաղաքում եւ շրջակայքում ընթացող շինարարական եւ վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին։
«Մասնավորապես խոսվել է նոր բնակելի միկրոշրջանների, սոցիալական եւ կրթական օբյեկտների, բնակարանային եւ կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների եւ բուժհաստատությունների կառուցման մասին», – նշել են մամուլի ծառայությունից։
Նեւսկի միկրոշրջանում Պուտինը զրուցել է քաղաքի բնակիչների հետ։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղի ընտանիքներից մեկի հրավերով ՌԴ նախագահը գնացել է նրանց տուն։
«Պետության ղեկավարը ուսումնասիրել է նաեւ Մարիուպոլի ափամերձ գիծը՝ զբոսանավերի ակումբի, թատրոնի շենքի, քաղաքի հիշարժան վայրերի տարածքում», – ասվում է զեկույցում։