|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱՄՆ-ը քննարկում է Սև ծով ռազմական նավեր ուղարկելու հնարավորությունը՝ ի նշան աջակցության Ուկրաինային: Այս մասին հայտնում է CNN- ը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանը:
Պենտագոնի խոսնակը հեռուստաալիքի հետ զրույցում պարզաբանել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ն ներկա է Սև ծովում: Լրացուցիչ նավերի տեղակայումը, նրա խոսքով, Ռուսաստանի համար կլինի հատուկ ազդանշան, որը ցույց կտա, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին:
CNN–ը գրում է, որ 1936-ի կոնվենցիային համապատասխան՝ Վաշինգտոնը պետք է երկու շաբաթ առաջ տեղեկացնի Թուրքիային իր նավերի՝ Բոսֆորով և Դարդանելով անցնելու մասին: Միևնույն ժամանակ, Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ընդհանուր տոննաժը չպետք է գերազանցի 30 հազար տոննան: Հեռուստաալիքը տեղեկություն չունի, թե արդյո՞ք ծանուցագիրն ուղարկվել է Անկարա:
Պենտագոնի խոսնակը նաև ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հետախուզական թռիչքները միջազգային տարածքում և հետևելու է Սև ծովում ռուսական նավատորմի ու բռնակցված Ղրիմում զորքերի գործունեությանը: Զինվորականների խոսքով՝ Վաշինգտոնը Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայումը դեռ չի համարում հարձակման պատրաստություն: