|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կիրակի բրիտանական սահմանապահները Լա Մանշ նեղուցում 39 միգրանտով չորս նավ են կանգնեցրել, որոնք փորձել են հասնել Միացյալ Թագավորության ափերը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Evening Standard-ը՝ ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքերին հղումով:
Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ բոլոր ձերբակալվածները ներկայացրել են որպես Իրանից գաղթածներ: Ըստ նրա՝ միգրանտները բուժզննում են անցնելու, այնուհետև նրանց հանձնելու են Դուվրի միգրացիոն ծառայության աշխատակիցներին:
Ապօրինի միգրանտները հաճախ ցանկացած հնարավորություն օգտագործում են Լա Մանշն անցնելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու նպատակով: Թագավորությունում նրանց գրավում են սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակը, ինչպես նաև ֆինանսական օգնություն ստանալու բազմազան հնարավորությունները: