|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայտնել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իրանական «Տրակտոր Սազի»-ում:
Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ իրանական ակումբը հրաժարվել է Հարոյանի ծառայություններից: Պատճառն այն է, որ «Տրակտոր Սազի»-ի երկրպագուների շրջանում գերակշռում են ադրբեջանցիները, ովքեր չեն ցանկանում թիմում տեսնել հայ ֆուտբոլիստի: Ակումբի նախագահն ընդառաջել է երկրպագուներին:
Հարկ է նշել, որ իրանական թիմի երկրպագուներն առաջին անգամ չէ, որ հակահայկական վարքագիծ են դրսևորում:
Հիշեցնենք, որ «Տրակտոր Սազի»-ում հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը: