կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 21:50
Հասարակություն

Հայաստանի շահն այդ «երկխոսության» մեջ ուղղակի բացակայում է և, փաստացիորեն, առաջ է մղվում բացառապես թուրքական կողմի համար ձեռնտու օրակարգ․ Ոսկանյան

Հայաստանի շահն այդ «երկխոսության» մեջ ուղղակի բացակայում է և, փաստացիորեն, առաջ է մղվում բացառապես թուրքական կողմի համար ձեռնտու օրակարգ․ Ոսկանյան

Կարծում եմ՝ հատկապես մեր հասարակությանն այսօր խիստ անհրաժեշտ է քաղաքական խոսք։ Խոսք, որում հստակ և տրամաբանված անդրադարձ կլինի հատկապես մեր երկրի առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներին, որովհետև հենց դրանք պետք է այժմ առաջնային համարվեն մեր թե՛ պետական և թե՛ հասարակական օրակարգերում, այլ ոչ թե լղոզված, խուսափողական և ոչինչ չասող ձևակերպումները։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի իր էջում։

«Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցում մատնանշված են մի շարք նման մարտահրավերներ, սակայն, ըստ իս, առավել ուշագրավ է հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսության մասին հատվածը։

Նշված գործընթացը չի կարող շահավետ լինել մեր պետության ու ազգի համար, քանի որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանի շահն այդ «երկխոսության» մեջ ուղղակի բացակայում է և, փաստացիորեն, առաջ է մղվում բացառապես թուրքական կողմի համար ձեռնտու օրակարգ։

Այս բանակցողներով, այս պահին, այս օրակարգով և թափանցիկության այսպիսի պակասով այդ, այսպես կոչված, երկխոսությունը ոչ թե լուծում է մեր անվտանգային մարտահրավերների գոնե մի մասը, այլ ստեղծում է անվտանգային նոր խութեր, որոնց հաղթահարումն էլ ավելի բարդ է լինելու, քան նույնիսկ այժմ է»,- գրել է Ոսկանյանը։