կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 10:14
Քաղաքական

Առաջ է մղվում «Տարածքներ խաղաղության դիմաց» բա­նաձևը. «168 ժամ»

Առաջ է մղվում «Տարածքներ խաղաղության դիմաց» բա­նաձևը. «168 ժամ»

«168 ժամը» գրում է.«Պարզապես չեմ հավատում, որ Փաշինյան-Բոլթոն հեռախո­սազրույցի ընթացքում Արցախյան հակամարտության կարգավոր­ման հարցը չի քննարկվել: Եթե այդ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբե­րող հարցեր, ապա նշանակում է, որ ղարաբաղյան հարցը ևս քն­նարկվել է, քանի որ այս հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հարց է: Չեմ կարծում, որ քննարկվել է Վենեսուելայի Մադուրոյի հարցը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել քաղաքագետ Աղասի Ենոքյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցի բովանդա­կության վերաբերյալ անդրադարձերում բացակայում արցախյան թեմատիկան, այնինչ Բոլթոն-Ալիև զրույցում կա անդրադարձ ԼՂ հիմնահարցին:

«Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից հետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Ար­ցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է, բայց այսօր «Տարածքներ խաղաղության դիմաց» բա­նաձևն է առաջ մղվում»,- ասել է Ա. Ենոքյանը:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, սակայն, այլ կարծիքի է: Նա նշել է, որ Բոլթոնի զանգը Փաշինյանին պայմանավորված էր վերջինիս խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորելու անհրաժեշտությամբ: Իսկ ինչ վերաբերում է Ալիև- Բոլթոն հեռախոսազրույցին, ապա, ըստ նրա, չի բացառվում նույ­նիսկ, որ հարցը բարձրացրել է ոչ թե Բոլթոնը, այլ ադրբեջանական կողմը, քանի որ, ինչպես նշել է Ս. Սարգսյանը չի եղել մեկ դեպք, որ ադրբեջանական կողմն առիթից չօգտվի հարցը քննարկելու և հայ­կական կողմից բողոքելու համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: