|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ, որը նպատակ է հետապնդում որակյալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաև առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց - Սև ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը։
Նման «երկաթգծային տրամաբանությամբ» այդ կարևոր միջազգային տրանսպորտային հանգույցի ակամա շահառու է դառնում նաև Նախիջևանը, մինչդեռ Հայաստանի Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից»։