| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պաշտոնական ճառում կրկին բարբաջել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որով թշնամին «կոչում է» Հայաստանի Հանրապետությունը։ Իր տելեգրամյան էջում այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հասկանո՞ւմ եք՝ արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը, մեր հայրենիքի սրբազան հողում ապրելու և պետություն ունենալու մեր տարրական իրավունքը, որը մենք նվաճել ենք հազարամյակների մեր ճիգով, արյունով, քրտինքով ու մտքով։
Բոլոր պատրանքները, թե նույնիսկ մեր այս տարրական իրավունքը չճանաչող բարբարոսների հետ հնարավոր է ինչ-որ երկարաժամկետ խաղաղություն, սին են, վտանգավոր և, ըստ էության, ցեղասպանության նոր դուռ բացող։
Սին են և վտանգավոր նաև այն բոլոր «մտքերը», թե մեր փոխարեն ինչ-որ մեկը կռվելու է բարբարոսների դեմ։ Մեզ հետ կռվողներ, մեզ աջակցողներ ու օգնողներ, այո՛, կարող են լինել և կլինեն ճիշտ աշխատելու դեպքում, սակայն մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների»։