|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռուսաստանի կողմից Իրանի և Թուրքիայի հետ համատեղ Սիրիայում կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները ցույց են տալիս դրանց արդյունավետությունը. այնտեղ վերացվել է միջազգային ահաբեկչության օջախը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպման ժամանակ:
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը նպաստելու, նրա ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:
«Այս առումով չի կարելի չնշել Աստանայի ձևաչափի շրջանակներում Իրանի և Թուրքիայի մեր գործընկերների մասնակցությամբ իրականացված արդյունավետ աշխատանքը»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Բացի այդ, ըստ Պուտինի, Սիրիայում «բռնության մակարդակը նկատելիորեն նվազել է, խաղաղ կյանք է հաստատվում, և ՄԱԿ-ի հովանու ներքո ընթանում է ներառական քաղաքական գործընթաց»: