կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 15:58
Տարածաշրջան

Էրդողանն ու Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցքն» ու հայ-թուրքական հարաբերությունները

Էրդողանն ու Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցքն» ու հայ-թուրքական հարաբերությունները

Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիա այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են ուկրաինական իրադարձություններին, հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր. հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։

Ըստ հաղորդագրության՝ Ալիեւն ու Էրդողանը խոսել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորության, դրանով պայմանավորված հեռանկարների, ինչպես նաեւ Կարս-Նախիջեւան երկաթուղու կառուցման մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական շփումներին։

Նշվել է նաեւ, որ նախատեսվում է Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցում, որի համար ներդրումներ են նախատեսված Ադրբեջանի պետբյուջեում։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման մասին։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական պատրաստության և կրթության ոլորտներում։

Միաժամանակ, կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Ալիեւն իր հերթին Էրդողանին հրավիրել է Ադրբեջան: