կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 17:38
Արցախ

Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է. Ալիև

Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է. Ալիև

Ներկայումս Զանգելանի շրջանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։ Դրանց թվում ուզում եմ նշել տրանսպորտային ենթակառուցվածքը, որը Զանգեզուրի միջանցքի անբաժանելի մասն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով օկուպացված Կովսականի շրջանում նախագահի նորանշանակ հատուկ ներկայացուցչին։

Նա նշել է, որ Զանգիլան միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարի։

«Վստահ եմ, որ այս օդանավակայանը շատ մեծ գործառույթներ է ունենալու։ Որովհետև մենք Զանգիլանը տեսնում ենք որպես միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։ Դա կապահովեն տարածքի գտնվելու վայրը, միջազգային շուկաներին մոտ լինելը և այլ գործոններ: Ազատագրված հողերում՝ Ֆուզուլիից հետո, Զանգիլանում երկրորդ օդանավակայանի ստեղծումը, իհարկե, ենթադրում է աշխարհագրական դիրք, դրա վրա հիմնված է և միևնույն ժամանակ դառնալու է մեր տնտեսական, տրանսպորտային և անվտանգության հարցերը լուծելու կարևոր միջոց։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա այս միջանցքն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, և՛ Զանգիլանի շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի, կլինի միջազգային երթուղի։ Հետևաբար, և միևնույն ժամանակ, նախկին ներքին տեղահանվածների հարմարության համար մենք արագորեն կառուցում ենք չորս և վեց գոտիներով ճանապարհ։ Այս ճանապարհի փուլային շահագործումը կսկսվի հաջորդ տարի»,- ասել է Ալիեւը։