Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կայանալիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին Ադրբեջանում խոսում են, թե Զանգեզուրի միջանցքն իրենք փաստաթղթով ստանալու են. Yerkir.am-ի հետ զրույցում ասում է ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների դավադիր վարքագիծը, նոյեմբերի 9-ին ժողովրդի թիկունքում փաստաթղթի ստորագրումը՝ փորձագետը չի բացառում, որ դա կկրկնվի երկրորդ անգամ:
«Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս ընդդիմադիր եղած ժամանակ հրապարակած հոդվածներում արծարծվող հիմնական թեման Արցախն էր: Շատ հաճախ գրում է, որ Արցախը Հայաստանի համար բեռ է, եւ այդ խնդիրը լուծելու միակ տարբերակ դիտարկել է Թուրքիային կամ Ադրբեջանին այն հանձնելը՝ լինի մարդկային, թե՝ պետականության կորստով:: Փաշինյանը երբեք չի պատկերացրել Արցախը՝ որպես հայկական տարածք»,-ընդգծում է նա:
Ըստ նրա՝ Սյունիքից բացի, ադրբեջանցիները հարվածի տակ են վերցրել Սեւանա լճի 40-50 տոկոսը ու բարձրանում են դեպի Տավուշ՝ Վրաստանի սահման: Փորձագետը շեշտում է՝ նրանք փորձում են Հայաստանն ամբողջապես կտրել այս հատվածներով: Իսկ Հայաստանի այն հատվածը, որ չի մտնում Ադրբեջանի տրամաբանության մեջ, թողնում են Թուրքային:
«Ադրբեջանցիները համարում են, որ Արցախի հարցը լուծված է եւ թիրախավորում են Հայաստանի սուվերեն տարածքը, մասնավորապես՝ Զանգեզուրը, որն իրենց վաղեմի երազանքն է, որով կապելու են թուրքական աշխարհն ամբողջապես: Հայաստանը ոսկոր է թուրքական աշխարհի հենց մեջտեղում: Այս համատեքստում ադրբեջանական կողմը փորձում է քարտեզներով եւ տեղեկատվական դաշտով Հայաստանի վրա ճնշում գործադրել եւ հոջորջալ, որ՝ եթե չտաս միջանցքը, կտիրեմ քո ամբողջ սուվերեն տարածքին: Ահա այս տրամաբանության տիրույթում է նրանց քարոզչական դաշտը»,- նշում է նա:
Լիանա Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում