|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) պատվիրակությունը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ։ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Ազայ Գուլիևը APA-ին ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների միգրացիայի և անօրինական միգրացիայի խնդիրները, որոնց բախվել է Թուրքիան վերջին տարիներին, ահաբեկչության դեմ պայքարը, երկակի ստանդարտներն ու ընտրովի մոտեցումները, իսլամաֆոբիան և այլ սպառնալիքներ։
Նշվել է, որ Սիրիայից և այլ երկրներից 4,5 միլիոն փախստականներ և միգրանտներ չեն ստացել Եվրամիության և այլ միջազգային կազմակերպությունների խոստացած աջակցությունը, մինչդեռ Թուրքիան վերջին 10 տարվա ընթացքում ծախսել է 40 միլիարդ դոլար։ Թուրքիան միայնակ չի կարող հաղթահարել նման ծանր բեռը, և համապատասխան միջազգային կազմակերպություններն ու երկրները պետք է օգնեն պաշտոնական Անկարային այդ խնդրի լուծման գործում։
Նշվում է, որ քննարկումների ընթացքում ընդգծվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր հնարավորությունների ստեղծման, ներկայիս իրողությունների հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը։