|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իսրայելը հաջողությամբ ավարտել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգի մի շարք փորձարկումները. հայտնում է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Իսրայելի հակաբալիստիկ հրթիռների կազմակերպությունը և Իսրայելի ՊՆ հետազոտությունների և զարգացման վարչությունը անցկացրել են «Երկաթե գմբեթ» զինահամակարգի արդիականացված տարբերակի հաջող փորձարկումներ: Փորձարկումներն իրականացվել են մի քանի սցենարներով, որոնք նմանակում են բարդ սպառնալիքները, որոնց «Երկաթե գմբեթ» համակարգը կդիմակայի ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում բախումների ժամանակ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ փորձարկումներին մասնակցել են ռազմաօդային և ռազմածովային ուժերը: Զորավարժություններն իրականացվել են Իսրայելի կենտրոնում գտնվող ռազմաբազայում:
«Ակնկալվում է, որ «Երկաթե գմբեթի» արդիականացված համակարգերը շահագործման կհանձնվեն Իսրայելի ռազմաօդային ուժերում»,- նշել են նախարարությունից: Դրանից հետո համակարգերը կտեղադրվեն «Saar-6» ռազմանավերի վրա:
Հունվարի սկզբին հաղորդվել էր, որ Իսրայելն ավարտել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի առաքումը ԱՄՆ բանակին:
«Երկաթե գմբեթ» համակարգը իսրայելական բանակում է 2011 թվականից`որպես հակաօդային պաշտպանության բազմաստիճան համակարգի մաս, որը ներառում է նաև«Դեյվիդ»,« Հեց-2 »և« Հեց-3» համակարգերը: Այս ընթացքում այն որսացել է ավելի քան 2400 հրթիռ:
Նշենք, որ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը ունի նաև Ադրբեջանը: