• Աշխարհում ինքնությունների պատերազմ է։ Պատերազմ ինչպես երկրների ներսում, այնպես էլ իրար դեմ։
• Օրինակ՝ ո՞րն է ամերիկյան ինքնությունը՝ ավանդական պուրիտանականությունն ու քրիստոնեական արժեքները, թե մարդու իրավունքների կրոնը։ Նույնը Ռուսաստանում. Ռուսաստանը ԽՍՀՄ շարունակությո՞ւնն է, թե՞ վերջինիս մոդերնիզացիան սկսվել էր դեռ Ալեքսանդր Գ-ի ժամանակ։
• Թուրքիայում ևս քեմալիզմի և դրա բոլոր սյուների՝ հանրապետության, բանակի և աշխարհիկության դեմ հաջող պայքարում է կայսերական իսլամական ազգայնականությունը։
• Իսկ արդյոք ինքնությունների պայքար կա՞ նաև Հայաստանում։ Միանշանակ կա։ Հայաստանում պատմական ինքնութենական երկու դրսևորումների միջև է պայքարը՝ ազգային-ազատագրական և ապապետական՝ միլլաթային ու թրքահպատակ։ Վերջինիս կողմնակիցներ էին 1991-1998 թ.-ին իշխածները, որոնց գաղափարական և նարատիվային մետաստազները, ցավոք, հաջորդ տարիներին չոչնչացվեցին, և 2018 թ.-ին սրանք նորից զավթեցին հայոց գահը։
• Հայաստանի դեպքում սա է ինքնութենական երկընտրանքը՝ կա՛մ դու, լինելով հայ, ազգային-ազատագրական հակաթուրքական ինքնության կրող ես, կա՛մ թուրքական քաղաքական ինքնության։
• Այլ տարբերակներ չկան, քանզի ինքնության «շուկան» բջջային օպերատորի կամ ջինսի շուկայի նման չէ, վերջինիս տեսականին միշտ սահմանափակվում է երկուսով։
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ