|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Այժմ մեր ընկերների կողմից համալսարաններում կատարվող ստուգողական այցերը փաստում են, որ «Ազգային կոմիտե»-ի կողմից հայտարարված դասադուլը և գործադուլը, ի հեճուկս իշխանության ներկայացուցիչների կողմից խոչընդոտներ ստեղծելու ամեն տեսակ փորձի, տվել է իր արդյունքները՝ համալսարանական լսարաններում հատուկենտ դեմքեր կարելի է տեսնել։
Ողջունում ենք հնչած կոչերին ականջալուր եղած արժանապատիվ ուսանողներին և բուհերի դասախոսական ու վարչական աշխատակիցներին։
Միևնույն ժամանակ, արձանագրում ենք, որ որոշ բուհերի ղեկավար ներկայացուցիչների որդեգրած թրքահպատակ կեցվածքն անպատասխան չի մնալու։ Այդօրինակ վարկ ցուցաբերող համալսարանական ղեկավարներից պահանջում ենք վայրկյան առաջ սթափվել և չխոչընդոտել ուսանողների արդար պահանջի արտահայտմանը»։
