|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի կողմից գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարազատները։ Նրանք բարձրաձայնել են իրենց մտահոգությունն այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է Արմեն Աբազյանը։
Հարազատների համոզմամբ՝ հենց Աբազյանն էր ակտիվորեն զբաղվում գերեվարվածների և անհետ կորածների հարցերով, ուստի նրանք անհանգստացած են, թե արդյոք նորանշանակ պաշտոնյան կշարունակի նույն հետևողականությամբ աջակցել իրենց հարազատների վերադարձին։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում իշխանություններին՝ բացատրել տեղի ունեցածի պատճառները և վստահեցնել, որ գերիների և անհետ կորածների խնդիրը շարունակելու է մնալ պետական ուշադրության կենտրոնում։
Մանրամասն՝ տեսանյութում։