|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Առաջիկայում կլինի որոշումը, և բոլորը կկարողանան գնահատել այն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին: Նրա խոսքով՝ իր աշխատաոճը երբեք պայմանավորված չի եղել այս կամ այն անձին հաճոյանալու հետ, դա պետք է լինի յուրաքանչյուր դատավորի համար սկզբունքային:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ: Նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործերը վերամակագրման է հանձնել: