|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը բաց նամակով պատասխանել է «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամների՝ Մաշտոցի պուրակում քննարկում անցկացնելու առաջարկին` միաժամանակ ընդունելով 20:00-ին Մաշտոցի պուրակ այցելելու հրավերը:
Նախաձեռնության անդամներից մի քանիսը հրավիրվել էին` ուղեվարձի փոփոխության թեմայով այսօր Հանրային խորհրդում նախանշված քննարկմանը մասնակցելու: Երիտասարդները, սակայն, ՀԽ-ի այդ առաջարկին ի պատասխան, առաջարկել էին քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի դրան կարողանան մասնակցել բոլոր ցանկացողները:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի բաց նամակում մասնավորապես ասված է. «Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է ձեր դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը: Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա»: