կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-07 16:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը․ դատավոր Արման Հովհաննիսյան

Չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում` ըստ Yerkir.am-ի ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը, որը կարդացել է իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումն ու չի հասկացել։

Եթե կգտնվի մեկ իրավաբան, ով կասի, որ դատական ակտը չպատճառաբանված է, դատավորը ուրախ կլինի իմանալ, թե ով է։

Արման Հովհաննիսյանը չբացառեց, որ այդ ամենը կապված է քաղաքական պրոցեսների հետ։

«Ես որևէ բան չեմ բացառում։ Այո, ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին, համարձակ որոշումներ կայացնելուն», - ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատախազության գրության հիման վրա կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Կարգապահական վարույթի համար պատճառ է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ-ի կողմից ներկայացված՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման հետ։ Իրավաբանները նշեցին, որ դա աբսուրդ է, քանի որ վարույթը հարուցվել է դատավորի մի որոշման մասով, որը դատական բոլոր ատյաններում մնացել է ուժի մեջ եւ անթերի է։ Կա կասկած, որ սա դատավորին ուղղված պատիժ է նրա անհնազանդ կեցվածքի համար։ Հայտնի է, որ այդ գործառույթը իրականացնելու համար ԲԴԽ է գործուղվել Գագիկ Ջհանգիրյանը, սակայն քանի որ Ջհանգիրյանի մոտ չի ստացվել սպառնալիքներով պայմանավորվել դատավորների հետ, նա դատավորներին հնազանդեցնելու՝ նշված մեխանիզմն է մտածել։ Նշենք նաև, որ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահի աթոռին բերելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորություննեը կասեցրին և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացրին։

Մանրամասն՝ տեսանյութում․