|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքելով 14.700 միավոր գրավեց առաջին տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը 14.500 միավորով երկրորդն է:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալակիր աշխարհի գավաթի խաղարկությունում:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Օրեր առաջ էլ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ աշխարհի գավաթի խաղարկության գերմանական փուլում նվաճել էր ոսկե մեդալ: