| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայ ակրոբատիկ մարմնամարզիկները մեդալներով են վերադարձել Բելառուսում կազմակերպվող ամենամյա միջազգային մրցաշարից: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել են «Գյումրու մարմնամարզիկ» մարզադպրոցի մարզիկները: Աղջիկների եռյակ ձևում հանդես են եկել Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանը և Քրիստինե Շիմալյանը, խառը` տղա-աղջիկ զույգ ձևում՝ Արմեն Սիմոնյանը և Գոհար Կարապետյանը, իսկ աղջիկների զույգ ձևում՝ Գոհար Գրիգորյանը և Անահիտ Գինոսյանը: Պատվիրակության կազմում Բելառուս է մեկնել նաև մարզիչ Արմինե Հովսեփյանը:
Բոլոր մարզիկներն իրենց ձևերում գրավել են 2-րդ տեղը և արժանացել մեդալների, հավաստագրերի և հուշանվերների: Հայ ակրոբատների եռյակը մրցել է 11-16 տարեկանների տարիքային խմբում, իսկ խառը և աղջիկների զույգերը՝ մեծահասակների խմբում՝ սպորտի վարպետի ծրագրով:
Նշենք, որ մրցաշարին մասնակցել են շուրջ 200 մարզիկներ 6 երկրների 18 թիմերով՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Մերձդնեստրից. հայտնում է msy.am-ը: