Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակն ազդարարում է «Վերելք» երիտասարդական ծրագրի երրորդ տարբերակի մեկնարկը, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար։ Ծրագիրն իրակականցվում է ՀՅԴ ԱՄՆ Արեւելյան շրջանի «Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը» Հայ Օգնության Միության հովանավորությամբ։
Ծրագիրն ունի երեք փուլ:
Ա․ Մեկ ու կես ամիս տևողությամբ դասընթացների շարք, որը տալու է մասնակից երիտասարդներին բոլոր անհրաժեշտ և նախնական հմտությունները՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար:
Բ․ Մասնակիցները իրենց ստացած գիտելիքները օգտագործելով՝ կկատարեն ուսումնասիրություններ և դրանք կքննարկեն ժյուրիների հետ։
Գ․ Ա և Բ փուլերը լավագույն արդյունքներով ավարտած մասնակիցներին «Վերելք»-ի կողմից կտրվի աշխատանքի ուղղորդում և նյութական աջակցություն՝ մասամբ հովանավորելով մեկ տարվա աշխատավարձն ու խրախուսելով գործատուներին։
«Վերելք» ծրագրի Ա փուլի ընթացքում շաբաթական 2 անգամ կազմակերպվելու են հետևյալ դասընթացները․
1.Գրագետ CV-ի կազմում
2.Փափուկ հմտություններ(Soft skills)
3. Հարկային եւ աշխատանքային օրենսդրության ուսումնասիրություն
4.Գաղափարից՝ բիզնես (Startup and fundraising)
5.Բիզնես էթիկա եւ հաղորդակցություն
6.Մարդկային ռեսուրսների կառավարում
7.Բիզնես մոդել CANVAS
8.Ղեկավարման մոդելներ և հմտություններ
9.Մարքեթինգի հմտություններ
10.Պրոեկտների կառավարում և մոնիթորինգ
11.Ֆինանսական գրագիտություն
12. Վաճառքի հմտություններ
Դասընթացներն անցկացվելու են լավագույն մասնագետների կողմից, ովքեր կիրառելու են նորարական մոտեցումներ՝ յուրաքանչյուր մասնակցի համար ապահովելով ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանք։
Եթե դուք 21-35 տարեկան եք, ապա այս անվճար դասընթացները հենց ձեզ համար են։ Շտապե՛ք գրանցվել այս ծրագրին, որը հնարավորություն կտա ավելացնել ձեր մասնագիտական կարողություններն ու կօգնի ձեզ՝ ձեր կարիերայի առաջխաղացման գործում։
Ծրագրին կարող եք միանալ լրացնլելով ստորև տեղադրված հայտադիմումը:
https://forms.gle/Dy8BYtnyDsjdHLaM8
2021թ․ Արցախում հաջողված «Վերելք» երիտասարդ ձեռներեցների պիլոտային ծրագիրը և ապա 2022թ․ Սյունիքում նրա երկրորդ տարբերակը մեզ պարտավորեցնում են այս ուղղությամբ շարունակել գործունեությունը: Ականատես լինելով Արցախի հայաթափման արհավիրքին, մեզ համար առաջնային նպատակ է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնի տեղահանված արցախահայությանը ՀՀ-ում պահելու եւ արտագաղթի հոսքերի դեմ
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
Երևան
14․02․2024թ․