կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-03 17:29
Քաղաքական

Բերդ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքը դիտավորություն եմ համարում․ բնակիչ

«Հարություն Մանուչարյանը չունի կատարած այնպիսի աշխատանք, որի համար պետք է մեղադրվի։ Ինքը շատ ազնիվ, մարդկային, աշխատասեր անձնավորություն է և նրա աշխատանքը տեսել եմ անձամբ։ Առավել ապես վստահ եմ, որ ինքը պետք է լինի ազատության մեջ, որովհետև համայնքն իր կարիքն ունի։ Հարություն Մանուչարյանին  առաջադրված մեղադրանքը  դիտավորություն եմ համարում»,-այս մասին ասաց բնակիչը՝ անդրադառնալով Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքին։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում  Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։  Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։