Լրագրող Ոսկան Սարգսյանը տեղեկացնում է․
Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցին , նա 2019թ․ սեպտեմբերի 5-ին հրաժարական տվեց, սեպտեմբերի 12-ին ՆԻկոլ Փաշինյանի որոշմամբ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, այժմ՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի հանդեպ քրեական գործ հարուցեցին , նրա պաշտոնավարման ժամկետը չերկարաձգեցին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց նախկինում բենզալցակայանի աշխատող,քոլեջ ավարտած,իր սեռը <<արու>> գրած, Սիփան Փաշինյանի ընկեր Դավիթ Սարգսյանը ։
Այսօր ՀՔԾ են կանչել Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին։ Որոշ տեղեկություներ կան, որ նրան ձերբակալել են, հիմա էլ փորձում են դատարան մտնել՝ կալանավորման համար դատարանի որոշում ստանալու համար։ ՔՊ ղեկավար պաշտոնյա, Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկը Հարություն Մանուչարյանին մինչ այդ ասել է՝ եթե պաշտոնից հրաժարական չտաս, քեզ կալանավորելու ենք։ 2022թվին պետք է կայանան Բերդ խոշոր համայնքի ավագանու ընտրություններ, որտեղ Հարություն Մանուչարյանի վերընտրվելու շանսերը մեծ են, օրվա իշխանությունը այս ձեւով է լուծում Բերդում իշխանություն վերցնելու հարցը։
Այս տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցի Հարություն Մանուչարյանին, սակայն նրա բջջային հեռախոսահամարն անհասանելի է ։