|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել և խոստովանել իր մեղքը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել նրա գործով զբաղվող փաստաբանական ընկերությունը:
«Հարգելի ընկերներ, երեկվանից «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ` խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ եւ այն չի ընդունել»,- գրված է հայտարարության մեջ:
Իսկ երեկ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշման դեմ նրա փաստաբանը ներկայացրել է վճռաբեկ բողոք։
Հիշեցնենք, որ Սեդրակյանը կալանավորվել է ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեղադրանքով: