կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-03-03 16:53
Քաղաքական

Երևի վերևից հրահանգ կա․ բնակիչը՝ Բերդ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքի մասին

Չգիտենք, թե ով է թելադրում դատարանին, որ դատը հետաձգում են  կամ արդարացի որոշում չեն ուզում կայացնել․ ասաց բնակիչը՝ անդրադառնալով Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքին։ 

«Ո՞վ չգիտի Բերդում ինչ վիճակ էր մինչ Մանուչարյանի ղեկավար լինելը ու ինչ վիճակ է հիմա։  Մարդը, եթե աշխատող է, պետք է թև ու թիկունք կանգնել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում  Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։  Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։