Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 16:02
Հասարակություն

Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի դիրքորոշումը հօգուտ Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանման. ՌԴ դեսպան

Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի դիրքորոշումը հօգուտ Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանման. ՌԴ դեսպան

Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի դիրքորոշումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների մասին Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանման օգտին։ Այս մասին չորեքշաբթի Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Պետք է ասեմ, որ մենք բարձր ենք գնահատում մեր թուրք գործընկերների դիրքորոշումը՝ hօգուտ Մոնտրյոյի կոնվենցիայի՝ որպես կարևոր միջազգային իրավական ինստիտուտի, միջազգային իրավական փաստաթղթի պահպանման։ Այս հարցում մենք մշտական կապի մեջ ենք թուրք գործընկերների հետ։ Կարծում եմ՝ սա այն ամենն է, ինչ կարելի է ասել այսօրվա համար, բայց համոզված եմ, որ միասին կարող ենք գալ մի իրավիճակի, երբ մեր բոլոր շահերը, մեր բոլոր ձգտումները կհարգվեն և կիրականացվեն»,- շեշտել է դիվանագետը։