Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ռուսաստանը դիտարկում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանման հետ կապված խնդիրները. ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Россия Сегодня» լրատվական գործակալությանը տված մամուլի ասուլիսում։
«Մենք տեսնում ենք խնդիրներ՝ կապված ՆԱՏՕ-ի երկրների կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանման հետ: Մենք դա աննկատ չենք թողնում»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ դիվանագիտական ուղիներով արձանագրում են, որ մերժում են նման պրակտիկան:
Մոնտրյոյի 1936 թ. կոնվենցիան ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիա է, որն իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողության ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ): Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:
Էրդողանը որոշել է Մարմարա ծովը Սև ծովին կապող ճանապարհ ստեղծել` Ստամբուլի ջրանցքը, որով կնվազի Մոնտրյոյի ազդեցությունը: