կարևոր
589 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-17 17:32
Քաղաքական

Բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիվ ժողովրդին՝ զորակցության համար․ կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը․ դեսպան

«Այս պատերազմում Իրանը բացարձակապես իրանականն է օգտագործում. իր պատմական հայրենիքում իր հրամանատարները, գիտնականները, պաշտպանությունը, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և մնացած ամեն ինչ իրանական են։ Դրանք Իրանը ստեղծել է զրոյից ճնշող պատժամիջոցների ներքո։ Մեզ դեմ առ դեմ կանգնած թշնամին գտնվում է զավթած տարածքում»,-  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով, Իսրայելի պաշտպանությունը, կործանիչները, անօդաչու թռչող սարքերն ամերիկյան են, հարձակումները կասեցվում են 11 երկրների կողմից, որոնցից երեքը միջուկային տերություններ են։

«Նա հարձակվում է, իսկ մենք՝ պաշտպանվում։ Մենք չունենք բնիկ լինելու, արմատներ ունենալու և պատվի ավելի հստակ խորհրդանիշ, քան այս դաշտը։ Մենք հստակարոեն հայտարարում ենք՝ չենք ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում, տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից, փորձվածը փորձելը սխալ է»,-ասաց իրանցի դիվանագետը։

Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը հայտարարության վերջում շնորհակալություն հայտնեց Հաաստանին այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար։

«Բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիվ ժողովրդի զորակցությունն ու աջակցությունը, մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը»,-խոսքն ամփոփեց դեսպանը։