Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան չեղարկել և հետաձգել է ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններ՝ կապված Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների հետ՝ դեպի Սև ծով ռազմանավերի մուտքը թույլ չտալու հոդվածի շրջանակներում. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք գործընթացի շրջանակներում ենք (Ուկրաինայի համար), միջնորդական դեր ենք ստանձնել։ Եվ բոլորը խրախուսում են այս դերը։ Բայց Թուրքիան կկարողանա՞ այս դերը կատարել, եթե ներքաշվի պատժամիջոցների մեջ (Ռուսաստանի դեմ): Շատերն են տեսնում մեր ոչ պատժամիջոցային քաղաքականության օգուտը՝ եվրոպական երկրների գլխավորությամբ։ Մենք մտցրեցինք Մոնտրյոյի կոնվենցիան, ստիպված ենք բաց պահել օդային տարածքը։ Անգամ Կոնվենցիայից դուրս գալով՝ Ռուսաստանին հարցնում ենք նավերի մասին։ Եղել են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնք նախապես ծրագրված էին։ Մենք դրանք չեղարկել ենք և հետաձգել։ Այսինքն՝ մենք կարևոր դեր ենք խաղում»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով Anadolu գործակալության խմբագիրների հարցերին։
Մոնտրյոյի 1936 թ. կոնվենցիան ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիա է, որն իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողության ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ): Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: