Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիին թուրքական Turkish Airlines ավիաընկերության գովազդում նկարահանվելուց հրաժարվելու համար։ Այդ մասին ասվում է Հանձնախմբի հայտարարության մեջ։ Գովազդում մեկ օրվա նկարահանման համար նրան առաջարկվել է 35 մլն դոլար։
«Շնորհակալություն Ջորջ Քլունիին մեկ օրվա աշխատանքի համար $35,000,000-ով Turkish Airlines-ի գովազդում նկարահանումներից հրաժարվելու համար։
Թուրքական ավիաընկերությունը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է Թուրքիային, Էրդողանի ռեժիմին, ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի և ծայրահեղական, ջիհադական վարձկանների անդրսահմանային փոխադրումների մեջ», - ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Քլունին The Guardian-ին հարցազրույցում ասել էր, որ հրաժարվել է գովազդում նկարահանվելու պայմանագրից։ Նա նշել է, որ առաջարկը քննարկել է կնոջ, հայտնի իրավաբան Ամալ Քլունիի հետ, և նրանք որոշել են հրաժարվել։