Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիևում Էրդողան-Զելենսկի հանդիպումը տևել է 3 ժամ 10 րոպե. հայտնում են ԶԼՄ-ները։
Ուկրաինայի նախագահի Facebook-ի պաշտոնական էջում հաղորդվում է, որ Ուկրաինան և Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր են ստորագրել:
«Բացի այդ, կզարգացնենք համագործակցությունը ավիացիայի եւ պաշտպանության ոլորտներում: Մասնավորապես, Ուկրաինայում զգալիորեն կընդլայնվի Baykar Makina ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:
Շնորհավորում եմ բոլորիս եւ պարոն Ռեջեփ Թայփ Էրդողանին եւ իր թիմին։ Կրկին շնորհակալություն ձեր աջակցության համար: Ուկրաինա եւ Թուրքիա - հավերժ հավատարիմ ընկերներ», - գրել է Զելենսկին:
Ուկրաինան եւ Թուրքիան շրջանակային համաձայնագիր են ստորագրել բարձր ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, որի շրջանակներում Ուկրաինայում կկառուցեն «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրության գործարան: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել ուսումնական կենտրոն, որը օդաչուներին կսովորեցնի կառավարել տարբեր կատեգորիաների դրոններ։
Զելենսկին նաեւ հայտարարել է, որ թուրքական ընկերությունների դերը «մեծ շինարարության» մեջ կաճի եւ ենթադրել է, որ Թուրքիան հյուպատոսություններ կբացի Խարկովում եւ Լվովում։
Թուրք նախագահն էլ իր հերթին հստակեցրել է, որ Զելենսկու հրավերով ժամանել Է Ուկրաինայի մայրաքաղաք՝ մասնակցելու բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի տասներորդ նիստին։
«Հուսով եմ, որ հանդիպումները բարենպաստ արդյունքների կհանգեցնեն երկու երկրի եւ տարածաշրջանի համար», - նշել Է Էրդողանը։
«Մենք ուշադիր հետեւում ենք այն մարտահրավերներին, որոնց բախվում է Ուկրաինան, եւ տարածաշրջանում առկա լարվածությանը։ Թուրքիան, որպես սևծովյան երկիր, կոչ է անում բոլոր կողմերին գործել զուսպ և երկխոսության մեջ՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար», - նշել է Էրդողանը: