| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ապրիլի 24-ին հղած ուղերձի համար:
Պոլսում լույս տեսնող «Ժամանակ» թերթի հաղորդմամբ՝ Աթեշյանն իր շնորհակալությունը հայտնելու համար հայտարարություն է տարածել, որում Թուրքիայի հայ համայնքի անունից հերթական անգամ իր դրական արձագանքն է հայտնել նախագահի ուղերձին:
Նշենք, որ Աթեշյանը նախորդ տարի նույնպես շնորհակալություն էր հայտնել Էրդողանին՝ Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձի համար, ինչը Թուրքիայի հայ համայնքի կողմից բացասական էր ընդունվել: Նրանք իրենց բողոքն էին արտահայտել` նշելով, որ Աթեշյանն իրավունք չունի ամբողջ համայնքի անունից շնորհակալություն հայտնելու: Աթեշյանին քննադատել էր նաև «Ակօս»-ը:
Աթեշյանն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է, որ «Էրդողանն արդեն երրորդ անգամ ուղերձ է հղում ապրիլի 24-ի առիթով՝ կիսելով թուրքահայության ցավը»: Պատրիարքի փոխանորդը նաև նշել է, թե իբր «հայ համայնքի անդորրության, անվտանգության ու երջանկության նկատմամբ Էրդողանի ցուցաբերած մասնավոր կարևորությունը դրական արձագանք է գտել և մեծ գոհունակության արժանացել համայնքի կողմից»:
Աթեշյանի խոսքով՝ «անգնահատելի նշանակություն» ունի Էրդողանի ուղերձում արտահայտված՝ միության և միասնականության միջավայրում ղեկավարելու հասկացությունը: Նա անդրադարձել է նաև Էրդողանի խոսքերին՝ «հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ պետության կողմից արվելիք քայլերին»:
Աթեշյանը չի մոռացել նաև երախտագիտություն հայտնել Էրդողանին: «Ես միշտ աղոթում եմ մեր պետության անսասանության համար»,- նշել է նա: