|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) անդամները դեկտեմբերի 16-ին կայացած նիստում հայտարարել են, որ աջակցում են Թուրքիային, որը դեմ է իր դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ որոշմանը: Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet-ը:
«Թուրքիայի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ որոշումը անարդար է: Մենք Թուրքիայի կողմն ենք: Մենք պաշտպանում ենք Թուրքիայի առաջարկը՝ այս հարցը լուծել օբյեկտիվորեն, անկողմնակալ և քաղաքականապես չեզոք երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,- ասել է Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարի օգնական Քըսմեթ Գյուզելովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և երեք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ: