Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 12:30
Հասարակություն

Ունենք աննախադեպ երևույթ, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանը

Ունենք աննախադեպ երևույթ, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանը

Ուզում եմ ողջունել Հայաստանի նորընտիր՝ մարդու իրավունքների պաշտպանին և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքի ընթացքում: Այս մասին  կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-ասաց նա: 

Փաշինյանը շեշտեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը, ինչն աննախադեպ է։ «Նախկինում մենք ունեցել ենք 4 ՄԻՊ, և բոլորն էլ, մանդատի ժամկետը չլրացած, հրաժարական են տվել»,- նշեց նա:

Նշենք, որ Արման Թաթոյանի լիազորություններն ավարտվել են փետրվարի 23-ին, իսկ մինչ այդ ԱԺ-ն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել էր Քրիստինե Գրիգորյանին, որը եղել է արդարադատության փոխնախարար: