|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Աննախադեպ` զրոյական գնաճը ստիպում է ՀՀ կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով` հասցնելով այն 7.25 %-ի: Այս մասին իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Ուշագրավ է, որ սա արվում է Ռուսաստանի ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ բարձրացման (21%) որոշումից հետո: Ռուսաստանում բարձր գնաճ է, ռուբլին շարունակվում է արժեզրկվել, իսկ դրամը` արտաքին գործոններով պայմանավորված արժևորվել:
Ինչպես բարձր գնաճը, այնպես էլ ցածր գնաճը մեծ ռիսկեր և վնասներ են առաջացնում հասարակության և բիզնեսի համար: Ցավոք, ՀՀ ԿԲ-ի սխալ հաշվարկված դրամավարկային քաղաքականության արդյունքում տուժում են տեղական արտադրողները, և մեծ շահույթներ է կուտակում բանկային համակարգը, իսկ Հայաստանի կառավարությունը ուղղակի կտրված է այս ամենից, դիտորդի դերում է»: