կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-03 14:19
Աշխարհ

ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները. ինչ հիմքով է Պուտինը շարունակելու պաշտոնավարել մինչև 2036 թ.

ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները. ինչ հիմքով է Պուտինը շարունակելու պաշտոնավարել մինչև 2036 թ.

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հաստատել է Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկության արդյունքները։ ԿԸՀ-ն ստորագրել է ամփոփիչ արձանագրությունը:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունն անցկացվել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը: Մասնակցությունը կազմել է 67,97%, լուրջ խախտումների վերաբերյալ բողոքներ չեն հաղորդվել:

Բոլոր արձանագրությունների մշակման արդյունքների համաձայն՝ քվեարկությանը մասնակցածների 77,92 տոկոսը (գրեթե 58 միլիոն ռուս) կողմ է արտահայտվել փոփոխություններին՝ դեմ էր 21,27 տոկոսը (մոտ 16 միլիոն մարդ):

Չնայած, որ նախատեսվում էր փոփոխության ենթարկել Սահմանադրության ավելի քան 10 կետ, այդուհանդերձ ամենաուշագրավը փոփոխությունը 8-րդ կետն է։ Այն վերաբերում է երկրի ղեկավարի նախագահության ժամկետներին։ Առաջարկվում էր վերացնել սահմանադրության սահմանափակումները երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետի վերաբերյալ՝ հեռացնելով «անընդմեջ» տերմինը, թույլ տալով նույն անձին երկու ժամկետից ավել նախագահել, բայց այն պայմանով, որ հաջորդող պաշտոնավարումները չգերազանցեն երկու ժամկետը։

Այսպիսով, այդ դրույթը հնարավորություն է տալիս Վլադիմիր Պուտինին պաշտոնավարել մինչև 2036 թ.։ Նշենք, որ Պուտինը պաշտոնավարում է իր երկրորդ ժամկետի շրջանակում՝ մինչև 2024 թ.։ Հետևաբար Պուտինը հետագայում կկարողանա 2 անգամ 6 տարով վերընտրվել, որը կշարունակվի մինչը 2036 թ., երբ Պուտինը արդեն կլինի 84 տարեկան։

Պուտինը 2018 թ. ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ չի առաջադրվի 2024 թ. ընտրություններին, սակայն վերջերս հայտարարել էր, որ չի բացառվում, որ դարձյալ կպաշտոնավարի։