Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ֆուտբոլի նախորդ առաջնության գլխավոր ռմբարկու Մորի Կոնեն կարիերան կշարունակի Երևանի «Արարատում»: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
Այդպիսով, երևանյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում իր կազմն համալրեց Գյումրիի «Շիրակի» հերթական՝ թվով 9-րդ խաղացողով: Սա աննախադեպ երևույթ է Հայաստանի ակումբային ֆուտբոլում:
Այն, թե ինչի՞ հետ է կապված երկու ակումբների նման համագործակցությունը, դեռևս պարզ չէ: Համենայնդեպս, զարգացած ֆուտբոլային երկրներում ոչ մի պրոֆեսիոնալ ակումբ նման առատաձեռն օգնություն ցույց չի տալիս իր սկզբունքային մրցակցին:
«Արարատն» ու «Շիրակը» վաղուցվա մրցակիցներ են, քանի որ իրար հետ առաջին անգամ հանդիպել են դեռևս 1958 թվականին, երբ հանդես էին գալիս ԽՍՀՄ առաջնության Բ խմբում: 1992 թվականից հետո, երբ Հայաստանը սկսեց անցկացնել ֆուտբոլի անկախ առաջնություն, երկու ակումբներն էլ միշտ եղել են անհաշտ մրցակիցներ:
Ուստի զարմանալի է «Արարատի» և «Շիրակի» նման սերտ համագործակցությունը: Այդպիսի երևույթները խստորեն քննադատվում են ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից, որոնք համարում են, որ ակումբների տերերը կամ գաղտնի համագործակցում են իրար հետ, ինչն «Ազնիվ խաղի» կանոննների կոպիտ խախտում է, կամ դրանց սեփականատերը մեկ մարդ է:
Հուսանք, որ այս տեղափոխությունը մարզական նպատակներ ունի, և չի կազմում գաղտնի գործարքի մի մասը: