|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ այսօրվա նիստը, որի օրակարգում երկրի վարչապետի ընտրությունն է, տեղի է ունենում յուրահատուկ իրավիճակում: Ըստ նրա՝ իրավիճակը յուրահատուկ է, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը թեկնածու չի առաջադրել, և քննարկում են փոքրամասնության առաջարկած թեկնածուի հարցը:
«Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ, անկախ նրանից, թե ինչ կարծիք կունենա մեզանից յուրաքանչյուրը, մեր հիմնական նպատակը երկրի կայունությունն ու ժողովրդի բարօրությունն է: Այսօրվա քննարկումների ժամանակ էլ զուսպ ու բարեկիրթ լինենք, մենք կարող ենք ու պարտավոր քննարկումներն անցկացնել հանդուրժողական մթնոլորտում»,- ասաց Բաբլոյանը: