|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով՝ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը:
ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր:
Համառ լուրեր են շրջանառվում, որ Վախթանգ Աբրահամյանն ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում:
ԿԲ գործող նախագահը՝ Արթուր Ջավադյանը, իր պաշտոնին վերանշանակվել էր անցած տարվա մայիսին՝ 6 տարի ժամկետով: Ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020 թվականին հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին:
Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Ջավադյանը կարող է հրաժարական տալ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: