կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 12:20
Քաղաքական

Իշխանության հարցը երկրում փակված չէ, որովհետև բոլորի մոտ դիսկոմֆորտ կա. Արմեն Գևորգյան

Հիմա ի՞նչ պետք է արվի, որ չի արվում, և քայլերի հաջորդականություն պատկերացնո՞ւմ եք․ «Հայկական օրակարգ» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի այս հարցին պատգամավոր Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Եթե ասեմ, որ պատկերացնում եմ որոշակի քայլերի հաջորդականություն, միանգամից կարձանագրվի, որ որոշակի ամբիցիաներ ունեմ: Միանգամից արձանագրենք, որ չունեմ այդպիսի ամբիցիաներ, բայց միակ բանը, որ ես պատկերացնում եմ այսօր, որը բացակայում է գլոբալ իմաստով, երկխոսությունն է, մեծ երկխոսությունը: Ցավոք, կդժվարանամ ասել՝ հիմա որ ձևաչափն է ամենաճիշտը, բայց այսօր հանրային կյանքի մի ստվար զանգված դուրս է մնացել քաղաքական-հասարակական պրոցեսներից պարբեր պատճառներով, որովհետև շատերը համակերպվել են ԱԺ վերջին ընտրությունների արդյունքների հետ՝ գնահատելով, որ՝ կա դիմություն, ընդդիմություն, թող իրենք էլ պատասխանատվությունը կրեն: Բայց ես կարծում եմ՝ այս քաղաքական պրոցեսների, մեծ հաշվով, իշխանության հարցը երկրում, ոնց նայում ես, փակված չէ ամեն դեպքում, որովհետև բոլորի մոտ դիսկոմֆորտ կա»: